Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

100 գործընկեր` մեկ օրում. ''Armenian Business Meeting'' նախագծի կազմակերպիչ Սեդա Վարդանյանը գործարարներին խոստանում է բացառիկ կոնֆերանս

Տնտեսություն

Ծաղկաձորում, նոյեմբերի 10-ին կկայանա “Armenian Business Meeting” համաժողովը: Լուրեր.com-ը զրուցեց բիզնես-կոնֆերանսի կազմակերպիչ Սեդա Վարդանյանի հետ, ով պատմեց կոնֆերանսին մասնակցելու կարգի, դրա տված հնարավորությունների և այն մասին, թե ինչ մարքեթինգային կարևորություն ունի նման կոնֆերանսը բիզնեսի համար: 

- Ի՞նչ համաժողովի մասին է խոսքը:

- Նոյեմբերի 10-ին, Ծաղկաձորում՝ “Golden Palace” հյուրանոցային համալիրում, տեղի կունենա “Armenian Business Meeting” համաժողովը, որին ներկա կլինեն Հայաստանից և արտերկրից 80-ից 100 տարբեր կազմակերպության ղեկավարներ, ովքեր կներկայացնեն իրենց ապրանքանիշը, ապրանքներն ու ծառայությունները, հանդես կգան փոխշահավետ առաջարկներով, որի հիման վրա կստորագրվեն երկարաժամկետ պայմանագրեր: Համաժողովը, որը քաղաքակիրթ վաճառքի նոր ոճ է ներկայացնում, բարձր որակի PR է ապահովում՝ իր հերթին նպաստելով կազմակերպության հետագա զարգացմանը: Համաժողովի բարձր մակարդակն ապահովված է նաև ծրագրի կազմակերպիչների պրոֆեսիոնալության շնորհիվ, որի հիմնական պարտականությունն է միջնորդել կազմակերպություններին՝ գտնելու ընդհանուր շահեր և փոխադարձ համագործակցել միմյանց հետ:

- Ավելի վաղ Դուք նշել եք, որ կոնֆերանսը բացառիկ է լինելու: Ինչո՞վ է տարբերվելու մնացած կոնֆերանսներից կամ բացառիկ լինելու այն:

- Այո, խոստացել ենք՝ համաժողովը հագեցած կլինի: Նախ և առաջ մասնակիցները հնարավորություն կունենան 3-ից 5 րոպե գրաֆիկորեն ներկայացնել իրենց ընկերությունը մեծ էկրանին: Դրանից հետո իր ընկերությունը ներկայացրած կազմակերպությունը պատահականության կարգով կընտրի մեկ ընկերություն, որին կապահովի անվճար ծառայություն: Եվ այսպես բոլոր ընկերությունները: Ողջ օրը կանցկացվի մինի ցուցահանդես, որտեղ ընկերությունները կկարողանան օրիգինալ կերպով ներկայացնել իրենց BTL-գովազդը (այցեքարտեր, թռուցիկներ և մարքեթինգային այլ գործիքներ): Հետագայում նախատեսվում է արտասահմանում բարձր որակավորում ունեցող մասնագետի կողմից՝ բիզնեսի կառավարման հմտությունների մասին դասընթաց: Օրվա վերջում տեղի կունենա ճաշկերույթ և երկար սպասված հանգիստ:

- Ինչպիսի՞ կազմակերպություններ կմասնակցեն այս համաժողովին:

- Կազմակերպությունների անդամները տնտեսության տարբեր ոլորտներ են ներկայացնում՝ հիմնականում Հայաստանում և արտասահմանում միջին և խոշոր բիզնեսը: Դրանից հետո, երբ կկնքվեն պայմանագրերը և պատրաստ կլինի մասնակիցների վերջնական ցուցակը, մենք պատրաստ կլինենք այն Ձեզ ներկայացնել:

- Ինչպե՞ս եք պատրաստվում կնքել պայմանագիրն ընկերությունների հետ:

- Առաջին հերթին պայմանագիրն իրենից հրավեր է ներկայացնում. նշվում են այնպիսի պայմաններ, որոնք մենք պարտավոր ենք ապահովել համաժողովի ընթացքում, ինչպես նաև մասնակցության համար ընկերության կողմից ներկայացվող վճարման պայմանները: Երևանում մեր ընկերության ներկայացուցիչն այցելում է ընկերություն և ղեկավարների հետ մասնակցության պայմանագիր կնքում:

- Համաժողովին մասնակցությունը վճարովի՞ է և եթե այո՝ որքա՞ն է կազմում վճարը:

- Այո, բրենդ-համաժողովը վճարովի ծառայություն է, որի համար պետք է վճարել 70.000 դրամ՝ մինչև հոկտեմբերի 15-ը գրանցվելու դեպքում, եթե գրանցվում են մինչև հոկտեմբերի 25-ը՝ 95 000 դրամ, իսկ եթե մինչև նոյեմբերի 5-ը՝ 120 000 դրամ: Եվ թույլ տվեք ավելացնել, որ վճարումները կատարվում են համաժողովից առաջ, երեք աշխատանքային օրվա ընթացքում, կանխիկ կամ բանկային փոխանցման միջոցով:

- Ինչի՞ մասին են խոսելու ընկերությունները համաժողովի ժամանակ:

- Մասնակցության հաստատումից հետո, էլեկտրոնային փոստով մասնակիցներին ուղարկվում է համաժողովի ծրագիրը և առաջարկվում քննարկման թեման, որպեսզի իրենց խոսքն առավել նպատակային լինի և որպեսզի նրանք հնարավորություն ունենան ամբողջովին և լավագույն կերպով ներկայացնել իրենց ապրանքանիշը:

- Քանի՞ օր կտևի համաժողովը:

- Համաժողովը մեկնարկում է նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին և ավարտվում նոյեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին:

- Հնարավո՞ր է արդյոք կազմակերպության ղեկավարից բացի մեկ այլ ներկայացուցչի մասնակցությունը կամ կարո՞ղ են նրանք երկուսով մասնակցել:

- Իհարկե, եթե ներկայացուցիչն ունի բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունն այս ոլորտում, ապա այո: Կազմակերպության երկրորդ ներկայացուցչի մասնակցության դեպքում նրանք վճարում են գումարի 80%-ը:

- Ու՞մ կողմից է անցկացվելու համաժողովը:

- Համաժողովը կանցկացնեն մարքեթինգի ոլորտում լավագույն փորձագետները, որոնք հայտնի են ՀՀ ամբողջ տարածքում, ովքեր իրենց հերթին կօգնեն ընկերությունների միջև գործարար շփումներ հաստատել:

-Ո՞ր ընկերությունն է ծրագրի կազմակերպիչ հանդիսանում և ո՞րն է Ձեր կարգախոսը:

- ''Armenian Business Meeting''-ն իրականացվում է International Media Holding-ի և Global Media Lab-ի տաղանդավոր մարքեթոլոգների շնորհիվ, իսկ մեր կարգախոսն է «100 գործընկեր՝ 1 օրում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք
Ամենադիտված