Արմեն Գևորգյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին
Դիվանագիտական առաքելություններՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր' հոկտեմբերի 13-ին, ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Զրուցակիցները քննարկել են ԱՊՀ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձել են Երևանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի աշխատանքներին:
Փոխվարչապետը նշել է, որ ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են և ողջունելի է համարել առաջին անգամ Հայաստանում ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի անցկացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում համագործակցությանը, քննարկել են տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: