Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ 

ԵՏՄ-ի գործարկումից հետո լուրջ թանկացումներ չեն սպասվում. Գագիկ Մելիքյան

Տնտեսություն

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հավաստմամբ' Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը տնտեսական զարգացման, ինչպես նաև անվտանգության լրացուցիչ երաշխիքների լայն հնարավորություններ կստեղծի ՀՀ-ի համար: Հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց պատգամավորը: «Ապրանքների ազատ տեղաշարժի հնարավորությունը կընձեռնի կապիտալի, աշխատուժի, ներդրումների ազատ տեղաշարժ: Քանի որ Հայաստանն ունի Եվրապական միության GPS+ առևտրային արտոնությունը, եվրոպական մի շարք երկրներ կօգտվեն դրանից ու իրենց ապրանքների տեղափոխման մի մասը կիրականացնեն ՀՀ-ի միջոցով, որը Հայաստանի համար շահեկան կլինի»,- ասաց նա:

Բանախոսի դիտարկմամբ' առաջիկայում' ԵՏՄ-ին միանալու պայմանագրի գործարկումից հետո, լուրջ թանկացումներ չեն սպասվում: «Պետք է նշեմ, որ այդ պայմանագրով Հայաստանին տրված են նաև որոշակի արտոնություններ, հինգ տարվա ընթացքում այն ապրանքների մաքսատուրքերի մասով, որոնք ՀՀ ներկրման համար չեն համապատասխանում ԵՏՄ մաքսատուրքերին, որևէ փոփոխություն չի լինի: Բացի այդ' ունենք բավականին թվով ապրանքախմբեր, որոնց համար մասքատուրքերը ԵՏՄ-ում ավելի ցածր են, քան Հայաստանում, ու այդ արտոնությունից ևս կարող ենք օգտվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' փաստեց պատգամավորը:

Հարցին ի պատասխան, թե ԵՏՄ-ին անդամակցությունը որքանով է նպատակահարմար այս ժամանակահատվածում, երբ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցներ են կիրառվում, Գագիկ Մելիքյանը նշեց. «Արևմուտքի պատժամիջոցները լուրջ ազդեցություն են ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա, բայց պետք է նշել, որ այն երկրները, որոնք այդ պատժամիջոցները կիրառել են Ռուսաստանի նկատմամբ, ևս կրել են վնասներ:

Այո, Ռուսաստանի տնտեսությունն անկում է ապրում, այո, այն մեր տնտեսության վրա իր բացասական ազդեցությունը կունենա, տրանսֆերտների ծավալը նվազել է, որը բացասական հետք կթողնի մեր տնտեսության վրա, սակայն սա ժամանակավոր բնույթ կարող է կրել: Եվ, եթե հետևենք համաշխարհային զարգացումներին, կարող ենք ակնկալել, որ պատժամիջոցների կիրառումն առաջիկայում կնվազի: Համոզված եմ, որ առաջիկա տարում դրական տեղաշարժեր կլինեն»,- հավելեց Գագիկ Մելիքյանը: Նա նաև ավելացրեց, որ տնտեսական աճի անկումը չպետք է կապել միայն ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ:

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Հայաստանի Հանրապետության նախագահն ստորագրեց Եվրասիական տնտեսական միության անդամակցելու պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Ամենադիտված