Հրանտ Բագրատյանն առաջարկել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ
ԲլոգոսֆերաՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հանդես եմ եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Ըստ այդմ առաջարկել եմ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ, իսկ արագության գերազանցումը հաշվարկել նկատի ունենալով «+, -» 20 ինտերվալը։ Ըստ այդմ առաջարկվել են փոփոխություններ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածում։ Առաջարկություններն արվել են վերլուծելով համանման մոտեցումները Գերմանիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում»: