Ռուսաստանը չի ցանկանում վերականգնել ԽՍՀՄ-ը
ՌուսաստանՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հավաստիացրել է, որ Ռուսաստանը մտադիր չէ վերականգնել ԽՍՀՄ-ը: CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում նա չի բացառել, որ որոշ երկրներ սոսկ օգտագործում են այս առասպելը՝ որպես ընտրախավերի համախմբման միջոց:
«Ինձ թվում է, որ առանձին երկրների, այդ թվում՝ փոքր երկրների համար, դժբախտաբար, դա ընտրախավերի համախմբման միջոց է,- ասել է նախարարների կաբինետի ղեկավարը:- Դե մենք բոլորս ենք հիշում. ռուսները գալիս են, նշանակում է՝ կարելի է համախմբվել, նշանակում է՝ կարելի է այս թեզիսով անցկացնել խորհրդարանի ընտրությունները: Դե եթե նրանց համար այդպես հարմար է, խնդրեմ, թող զվարճանան»:
Մեդվեդևն ընդգծել է, որ «անհնարին է վերականգնել այն, ինչն արդեն անհետացել է, դա բացարձակապես ակնհայտ է»: