Հենց ձեր հրապարակումների շնորհիվ են լուծում ստանում բնակչությանը հուզող խնդիրներ. Տարոն Մարգարյանի շնորհավորանքը՝ լրագրողներին
ԲլոգոսֆերաԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայկական մամուլի հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ հայ մամուլի օրվա կապակցությամբ: Ցանկացած երկրի զարգացման ու առաջընթացի գործում անչափ կարևոր է ժամանակակից, պրոֆեսիոնալ լրատվամիջոցների առկայությունը: Մասնագիտական բարձր պատրաստվածությամբ երկրում տեղի ունեցող իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանումով, անարդարության դեմ պայքարելու պատրաստակամությամբ դուք ձեր անուրանալի ավանդն եք բերում նաև քաղաքացիական հասարակության կայացման գործում: Ու համոզված եմ, որ լինելով մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների կիզակետում, շարունակելու եք նպաստել մեր երկրի ու մեր սիրելի մայարաքաղաքի շենացմանը՝ ձեր անաչառ ու սկզբունքային հրապարակումներով: Հաճախ հենց ձեր հրապարակումների շնորհիվ են լուծում ստանում մեր բնակչությանը հուզող շատ խնդիրներ, ինչն իր հերթին ձեզ դարձնում է մեր աջակիցն ու գործընկերը: Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությումբ՝ սուր ու բեղուն գրիչ, ստեղծագործական նորանոր հաջողություններ եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին»: