Facebook -ի նոր հավելվածը թույլ կտա տեղեկանալ ընկերների մասին աղետների ժամանակ
ԲլոգոսֆերաFacebook սոցիալական ցանցը ներկայացրել է նոր Safety Check (անվտանգության ստուգում) հավելվածը, որը ստեղծվել է օգտատերերին ահազանգելու համար ընկերների անվտանգության մասին՝ բնական աղետների դեպքում:
Ցանցը որոշում է օգտվողի գտնվելու վայրը: Եթե նա գտնվում է աղետի գոտուց ոչ հեռու, նրան կառաջարկվի սեղմել «Ես անվտանգության մեջ եմ» կոճակը ընկերներին զգուշացնելու համար: Նրանք այդ մասին կտեղեկանան ավտոմատ կերպով գեներացված հաղորդագրության միջոցով: