Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը (լուսանկար)
ՍպորտԱնգլիական Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզչը հայտնի են:
Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Սաութհեմփթոնի» ֆուտբոլիստ Գրացիանո Պելեն: Ֆուտբոլիստը սեպտեմբեր ամսվա երեք խաղերում դարձել է երեք գոլի հեղինակ և կատարել է մեկ գոլային փոխանցում. տեղեկացնում է Sky Sports-ը:
Լավագույն մարզիչը «Սաութհեմփթոնի» մարզիչ Ռոնալդ Կումանն է: Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է սեպտեմբերի բոլոր երեք խաղերում: