«Առավոտ». ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանը մեկնեց արտագնա աշխատանքի
Հայկական ՄամուլՆախօրեին ՀՀ վաստակավոր արտիստուհի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի պարուհի Ժակլին Սարխոշյանը մեկնեց արտագնա աշխատանքի:
Ըստ «Առավոտի» տեղեկությունների՝ պատճառը սոցիալական է. շուրջ 10 տարի արվեստագետը վարձով է բնակվում:
Թերթի հետ զրուցում Ժակլին Սարխոշյանը չնշեց, թե որ երկիր է մեկնում և ինչքան ժամանակով, միայն խնդրեց երախտիքի խոսքեր փոխանցել իր արվեստի երկրպագուներին՝ հավաստիացնելով, թե առանց նրանց սիրո դեռ չի պատկերացնում ստեղծագործական հետագա գործունեությունը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: