Ֆուտբոլիստները յուրօրինակ կերպով կհարգեն առաջին համաշարհային պատերազմի զոհերի հիշատակը (տեսանյութ, լուսանկարներ)
ՍպորտԱնգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Միլուոլ» ակումբի ֆուտբոլիստները իրենց հարգանքի տուրքը կմատուցեն համաշարհային առաջին պատերազմի մասնակիցների հիշատակին՝ նվիրված պատերազմի 100-րդ տարելիցին:
Ֆուտբոլիստները նոյեմբերի 8-ին «Բրենթֆորդի» հետ կայանալիք հանդիպմանը կներկայանան հատուկ «զինվորական» համազգեստով: Երկրպագուները կարող են նաև ձեռք բերել այդ մարզահագուստներից, որոնց վաճառքից ստացված գումարները կտրամադրվեն զինվորական վերականգնողական կենտրոններից մեկին: