«Ավստրալիան չի մասնակցելու ԻՊ-ի դեմ ցամաքային գործողությանը». Ջուլի Բիշոպ
ԱշխարհԱվստրալիան չի մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային գործողությանը: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն`հղում անելով Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոպին:
«Մենք օգնություն կտրամադրենք միայն Իրաքի կառավարության խնդրանքով և համաձայնությամբ», - ասել է նախարարը:
Նախկինում հաղորդվել էր, որ Ավստրալիայի ռազմաօդային ուժերը առաջին ավիահարվածներն են հասցրել Իրաքում` «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դիրքերին: