1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման. մնացել են նաև թափուր տեղեր
ԲլոգոսֆերաԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջնականապես ճշգրտվել է ըստ բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման ենթակա ուսանողների թիվը և ֆինանսավորումը:
Հայտնում եմ, որ 1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման /բակալավրի կրթական ծրագիր՝ 1033 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 41 ուսանող/, որի համար ահրաժեշտ ֆինանսական միջոցները՝ կազմում են 220.504.800 դրամ:
ԵՊՀ-239 ուսանող, ՀՊՄՀ-158 ուսանող, ՀՊՏՀ-86 ուսանող, ԵՊԲՀ-64 ուսանող և այլն:
Մնացել են նաև թափուր տեղեր, քանզի ուսանողների մի մասը չուներ բավարար ակադեմիական առաջադիմություն»: