Հանրապետության որոշ շրջաններում տեղում է թույլ ձյուն
ՀայաստանՎայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում և Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքում հոկտեմբերի 20–ին' ժամը 10.00-ի դրությամբ, տեղում է թույլ ձյուն: Վայք-Սարավան և Գորիս-Սիսիան միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: