Էբոլայից ապաքինված բուժաշխատողը ծառայելու է վերադարձել Աֆրիկա
ԱշխարհՄեծ Բրիտանիայից կամավոր բուժաշխատողը, որն Էբոլա տենդով հիվանդացել էր Սիեռա Լեոնեում աշխատելու ընթացքում, գործունեությունը կշարունակի երկրի մայրաքաղաք Ֆրիթաունի հիվանդանոցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ուիլյամ Փուլին կուսուցանի Էբոլա տենդով վարակված հիվանդներին սպասարկող աշխատակիցներին, ինչպես նաև կօգնի նոր մեկուսարանների կազմակերպմանը:
Նա ապաքինվել է Zmapp փորձարարական պատրաստուկով բուժընթացի շնորհիվ և այժմ նրա մոտ իմունիտետ է ստեղծվել Էբոլայի նկատմամբ:
Թեև պարզ չէ, թե որքան երկար և հուսալի կգործի վիրուսից իմունային պաշտպանությունը, Փուլիի խոսքով, ինքն անհամբերությամբ է սպասում աշխատանքը վերսկսելուն: