Աբրահամը և Մխիթարյանը ներկա կլինեն Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառմանը
Սպորտ«Գերմանիայում Հայոց Ցեղասպանության 100-ամյակին կոնկրետ ծրագիր չունեմ, սակայն Գերմանիայի հայ համայնքը կկազմակերպի արարողություն, որին ներկա կլինենք ես, Հենրիխը և այլք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Այսօր WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Բռնցքամարտին անդրադարձավ նաև մարզչի հետ աշխատանքին և ոչ ինքը կարող է առանց մարզչի, ոչ էլ՝ մարզիչն առանց իրեն. «Մարզչիս շատ եմ սիրում: Կուզեի, որ ես ու մարզիչս միասին ավարտեինք կարիերան»:
Հարցին, թե ինչն է իրեն ոգևորում, Աբրահամը նշեց. «Չխաբել և չդավաճանել. ինձ համար կարևոր սկզբունք է: Մենամարտից առաջ ինձ ոգևորում են դանդաղ երգերը, լսում եմ հայկական երգեր և դրանք ինձ ոգևորում են»,- նշեց Աբրահամը:
Մեջբերելով հայտնի գովազդը, ուր հանքային ջուրը ֆուտբոլիստներին ուժ է տալիս՝ Աբրահամին հարց ուղղվեց, թե իրեն ինչն է ուժ տալիս: Ի պատասխան՝ Աբրահամը նշեց. «Ինձ Հայաստանի հետ կապված ամեն ինչ ուժ է տալիս»: