Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում 

«Հայաստանն ունի զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնալու հսկա ներուժ». Ժան Իվ Քամյու

Հասարակություն

Դժվար է գտնել մի մարդու, ով չի սիրում Փարիզը՝ անկախ նրանից` եղել է այնտեղ, թե ոչ: Ունենալով 10 միլիոնից ավելի բնակչություն` տարեկան այն ընդունում է 28 միլիոն այցելու և նմանատիպ հսկա քաղաքի պահպանությունն ու զարգացումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Թե ինչպես է Փարիզը փորձում հաղթահարել արդի քաղաքակրթության մարտահրավերները, «Արմենպրես»-ը փորձեց պարզել օրերս Երևանում գտնվող` Փարիզի քաղաքապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Ժան-Իվ Քամյուի հետ զրույցում:

-Սա Ձեր Հայաստան 4-րդ այցելությունն է, որպես այցելու` ի՞նչ ակնառու փոփոխություններ եք Դուք նկատում:

-Առաջին անգամ Հայաստան էի եկել 2009 թ., և իմ այցելությունների մեծամասնությունը կապված է հիմնականում մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների հետ: Ամեն անգամ անկառու են մայրաքաղաքում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք կատարվում են երկրի տնտեսապես բարդ իրավիճակի առկայության դեպքում: Զարմանալի է, որ նմանատիպ դրության դեպքում երկիրը ջանում է տնտեսապես զարգանալ: Այս դրական փոփոխություններն առավել աչքի ընկան արդեն օդանավակայանից քաղաք մուտքի ճանապարհին՝ այս անգամ քաղաքային միջավայրի բարելավումը անկեղծ աչքի զարնեց: Նաև փողոցում բավականին շատ եմ սկսել նկատել ինչպես անգլերեն, այնպես էլ ֆրանսերեն խոսող զբոսաշրջիկների:

-Իսկ որպես զբոսաշրջիկ` դուք տեսնո՞ւմ եք Երևանում մի խնդիր, որը, Ձեր կարծիքով, ցանկալի կլիներ շտկել:

-Գաղտնիք չէ, որ Հայաստանն ունի հսկա ներուժ զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնալու: Այնուամենայնիվ, որպես հայկական տառերին անծանոթ մարդ, կցանկանայի փողոցներում ավելին տեսնել ուղղություն ցույց տվող ցուցանակներ: Քանի որ հաճախ դժվար է գուշակել թե որտեղ ես և ինչպես գտնել այս կամ այն հուշարձանը: Սակայն չեմ կարող չնշել քաղաքի կանաչապատման ավելացումը: Այն առավել կարևոր է` հաշվի առնելով, որ 2015թ. աշխարհը մուտք է գործելու տարի, որը ՄԱԿ-ը հայտարարել է որպես Կլիմայի փոփոխության դեմ պայքարի տարի: Ի դեպ, հաջորդ տարի դեկտեմբերին Փարիզը կհյուրընկալի Համաշխարհային կոնֆերանսը՝ նվիրված կլիմայի փոփոխության նվազեցմանը, որտեղ ընդունվելիք դրույթները կդառնան մեծ մարտահրավերներ աշխարհի խոշոր քաղաքների համար:

-Արդի մեգապոլիսների շարքում Փարիզը պատկանում է այն քաղաքներին, որտեղ համեմատաբար թեթևացնել է ճանապարհային երթևեկությունը: Ինչպիսի՞ քայլեր են իրականացվել դրա համար:

-Նախ մեզ մոտ մեծ տարածում է գտել հեծանիվների վարձույթի մշակույթը, այն անչափ շահավետ է, մատչելի, և կայանատեղիները սփռված են Փարիզում ու արվարձաններում: Մարդիկ աշխատանքի գնալուց կարող են հեշտությամբ իրենց մոտակայքում վարձել հեծանիվ և այնուհետ թողնել աշխատատեղի մետակայքում գտնվող մեկ այլ կայանում: Նույն կերպ, վճարելով բանկային քարտի օգնությամբ՝ մատչելի գնով կարելի է վարձել էլեկտրամոբիլ և հանձնել այլ վայրում: Այդպիսով, մենք թեթևացնում ենք քաղաքային մեքենաների հոսքը և դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Այսօր Փարիզում շատերն են անցում կատարում նաև հիբրիդ մեքենաների:

-Փարիզի պատմական հատվածը հագեցած է հին շենքերով: Իսկ նոր շենքերի կառուցման առումով գործո՞ւմ են հատուկ օրենքներ:

-Քաղաքապետարանի կողմից ընդունված հատուկ կարգ է գործում Փարիզում, որը հստակ սահմանում է՝ ինչ տիպի շենքեր կարող են կառուցվել քաղաքի տվյալ հատվածում, ինչպիսի երեսային մաս դրանք նկարող են ունենալ և ինչպիսի ճաարտարապետական լուծումներ պետք է ունենան: Այդ կարգի պահպանումն անչափ կարևոր է Փարիզի համար: Եվ նույնիսկ եթե դուք ցանկանում եք վերանորոգել կամ վերականգնել շենքը, դուք պարտավոր եք նախօրոք տեղեկացնել քաղաքապետարանին դրա մասին և աշխատանքների կատարման ընթացքում հաշվի առնել շենքի ճարտարապետական առանձնահատկությունները: Հին շենքի փոխարեն այլ բան թույլ չի տրվում, քան այն վերակառուցել:

-Փարիզի պատմությունը ծնունդ է առել դեռ հռոմեական ժամանակաշրջանից. հաշվի առնելով հնագիտական կողմը՝ ինչպիսի՞ կարգ է գործում քաղաքի տարածքում կատարվող շինարարությունների դեպքում:

-Քաղաքի որոշակի հատվածներում ցանկացած աշխատանք կատարելիս պարտադիր կերպով իրականացվում են հնագիտական պեղումներ: Օրինակ, Աստվածամոր տաճարի մոտակայքում պատրաստվում էին կառուցել ավտոկայանատեղի, սակայն այդ հատվածում գտնվեցին քաղաքի ամենահին հատվածի մասունքներ: Այդ նկատառումներով կառուցվելիք կայանատեղիի ձևի մեջ կատարվեցին որոշակի շտկումներ, այնպես, որ գտածոները տեսանելի լինեն: Արդյունքում գտածոների շնորհիվ կայանատեղին բացման առաջին իսկ օրվանից հայտնի դարձավ:

Հարցազրույցը՝ Անահիտ Մինասյանի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահել
Ամենադիտված