Ղրղզստանը հայտարարել է 2015 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ-ին միանալու մտադրության մասին
ԱշխարհՂրղզստանի իշխանությունները հայտարարել են 2015 թվականի հունվարի 1-ից Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ամփոփելով հանրապետության վարչապետ Ջոոմարտ Օթորբաևի և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ կայացած հանդիպումների արդյունքները:
«Ղրղզստանը հայտարարում է, որ 2015 թվականի հունվարի 1-ից ցանկանում է միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը»,- ասել է Դաշնության խորհրդի խոսնակը:
Մատվիենկոն ընդգծել է, թե ռուսական կողմը համոզվել է, որ Ղրղզստանը «հաստատ քաղաքական կամք ու հաստատ մտադրություն ունի միանալու ինտեգրացիոն տնտեսական միավորումներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: