Պուտինը ցավակցություն է հայտնել Օլանդին Total-ի ղեկավարի զոհվելու կապակցությամբ
ԱշխարհՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին «Վնուկովո» օդանավակայանում Total ընկերության ղեկավար Քրիստոֆ դը Մարժերիի զոհվելու կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Խնդրում եմ Ձեզ ամենաանկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքը հայտնել Ք. դը Մարժերիի՝ ֆրանսիացի ականավոր ձեռնարկատիրոջ հարազատներին և մերձավորներին, որը կանգնած էր բազմաթիվ խոշոր համատեղ ծրագրերի ակունքների մոտ, որոնք դրել են Էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև բազմամյա բեղմնավոր համագործակցության հիմքը: Ի դեմս Ք. դը Մարժերիի մենք կորցրինք մեր երկրի իսկական բարեկամին, որի մասին կպահպանենք ամենաբարի հիշատակը»,- ասված է Պուտինի հեռագրում:
Աշխարհի խոշորագույն նավթային կոնցեռններից մեկի՝ Total-ի նախագահ Քրիստոֆ դը Մարժերին զոհվել է հոկտեմբերի լույս 21-ի գիշերը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից թռչելիս: Նրա ինքնաթիռը մխրճվել է ձնամաքրիչ մեքենայի մեջ, որը, ՌԴ-ի Քննչական կոմիտեի տվյալներով՝ վարել է հարբած վարորդը: Մարժերի հետ միասին զոհվել է անձնակազի ևս երեք անդամ:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ-ի Քննչական կոմիտեն պատահարի գլխավոր վարկածներ է համարում կարգավարի սխալը և ձնահամաքրիչի գործողությունները, նաև ստուգվում են եղանակային գործոնի և օդանավավարման սխալի վարկածները: Հարուցվել է քրեական գործ: