Վթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ
Արտակարգ ՊատահարՀոկտեմբերի 22-ին, ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-16 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում' Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում բախվել են «Տոյոտա» մակնիշի 757 ՈՍ 01 պ/հ և «Օպել» մակնիշի 34 SM 984 պ/հ ավտոմեքենաները:
Կան տուժածներ:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: