Մեկ օրում բացահայտվել է խարդախության 13 դեպք
ԻրավունքՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հոկտեմբերի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը: Բացահայտվել է խարդախության 13, գողության, յուրացման և շորթման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: