Ուկրաինայում զինադադարը խախտվում է առավելապես ուժայինների կողմից. ԵԱՀԿ
ԱշխարհՈւկրաինայում զինադադարը խախտվում է առավելապես ուժայինների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵԱՀԿ-ի պատվիրակության՝ հոկտեմբերի 20-ի հաշվետվությունում, որը հոկտեմբերի 22-ին հրապարակվել է կազմակերպության կայքում:
Սույն եզրակացությանը Եվրակազմակերպության դիտորդները հանգել են Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնի ներկայացուցիչների, որի կազմի մեջ մտնում են ռուսաստանցի և ուկրաինացի զինվորականներ, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապեությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո: Ինչպես նշված է հաշվետվության մեջ, հանդիպումը տեղի է ունեցել Դեբալցևոյում՝ Կրամատորսկից (Դոնեցկի մարզ) 100 կիլոմետր հարավ - արևելք ընկած շրջանում:
«Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնի ներկայացուցիչները հայտնել են հրադադարի խախտման 75 դեպքերի մասին, որոնցից 15-ը հաջողվել է հաստատել: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը պատասխանատու են դրանցից երկուսի համար, իսկ ուկրաինացի զինվորականները՝ 13-ի համար»,- ընդգծված է փաստաթղթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: