ԵՄ-ը խստացնում է իրանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները
ИранԵվրամիությունը որոշում է կայացրել խստացնել Իրանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները: Այդ մասին հաղորդում է «Ռոսբալտ»-ը՝ հղում անելով Եվրամիության տարածած հաղորդագրությանը:
Ավելի վաղ ԵՄ-ը սառեցրել էր այն իրավաբանական ու ֆիզիկական անձանց ֆինանսական միջոցները, որոնք որևէ առնչություն ունեն իրանական միջուկային ծրագրի հետ:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: Համապատասխան կարգադրությունը ստորագրեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: