Facebook-ը կներկայացնի բջջային հավելված՝ անանուն շփման համար
ԱշխարհFacebook-ը մշակում է նոր բջջային հավելված, որն օգտատերերին անանուն շփման հնարավորություն կտա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Օգտվողները կարող են շփվել առաջարկվող թեմաներով՝ կեղծանվան տակ:
Հավելվածի անվանումն անգլերենից թարգմանաբար նշանակում է «սենյակներ»: Ցանկացողները կարող են բացել չաթը՝ դարձնելով այն մատչելի բոլորին կամ ուղարկելով հրավերներ մասնակիցներին: Արտաքին հավելվածը լրահոս է հիշեցնում, որտեղ կարելի է ընտրել նախընտրելի «սենյակը»:
Հավելվածը հնարավորություն է տալիս լուսանկարներ և տեսանյութեր տեղադրել, ինչպես նաև ձևավորման համար գույներ ընտրել:
Հավելվածն արդեն հասանելի է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օգտվողների համար: