«Արարատն է վկա». հոլովակ հայի կորստի մասին
ԱյլԱյսօր «Աշխարհի մարդիկ» հիմնադրամի նախաձեռնությամբ հանրության դատին ներկայացվեց «Արարատն է վկա» երաժշտական տեսահոլովակը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերին:
«Աշխարհի մարդիկ» հիմնադրամի հիմնադիր, պրոդյուսեր Ստեֆան Հեքիմյանը մամլո ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ հոլովակը նկարահանվել է ռուսերեն և անգլերեն լեզուներով և ուղղված է հատկապես օտարերկրյա հանդիսատեսին: Տեսահոլովակը նախաձեռնող խմբի ջանքերով կցուցադրվի աշխարհի շատ երկրներում, կփորձեն նաև ցուցադրել Թուրքիայում:
Հարցին ի պատասխան, թե ինչու է տեսահոլովակը միայն ռուսերեն և անգլերեն լեզուներով, հոլովակի ռեժիսոր Սերժ Գաբյանն իր խոսքում նշեց, որ երգի հայերեն տարբերակի իմաստը չկա, քանի որ հայն այդ ցավը կհասկանա նաև առանց խոսքերի, իսկ իրենց թիրախը օտար ժողովուրդն է: Այն միջոց է ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ բարձրաձայնելու հայի կորստի մասին: