Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

ԵՊՀ-ում անցկացվում է թմրամիջոցներին և դրանց ապօրինի շրջանառությանը նվիրված սեմինարների շարք

Հասարակություն

ԵՊՀ-ում մեկնարկել է թմրամիջոցներին և դրանց ապօրինի շրջանառությանը նվիրված սեմինարների շարք: Ինչպես տեղեկացնում են ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կազմակերպիչը Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունն է, իսկ առաջարկությունը ներկայացրել են ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը և ԵՊՀ ռեկտորատը: Սեմինարները վարելու է Անօրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանը:

Առաջին սեմինարին, որն անցկացվել է այսօր, հիմնականում մասնակցում էին Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ուսանողները:

«Երբ ես աշխատում էի Ոստիկանությունում, հասկացա, որ իրենք շատ հաճախ են մասնագետների օգնության կարիքը զգում, բայց նրանք քիչ են լինում: Ուզում եմ՝ մեր ուսանողները հասկանան, որ կյանքի ցանկացած բնագավառում իրենց պետք կգա մի քիչ ավելի շատ քիմիա իմանալը: Քիմիան այն գիտությունն է, որը գտնվում է կրիմինալի և ոչ կրիմինալի սահմանին, և պետք է կարողանալ այդ սահմանը տարբերել»,- սեմինարի կարևորությունն այսպես է բացատրել Մելիքյանը:

Ամիսը մեկ կամ երկու անգամ անցկացվելիք սեմինարների ընթացքում թմրամիջոցների և դրանց ազդեցությունների մասին ինֆորմացիա կտրամադրվի զուտ գիտական տեսանկյունից: Ուսանողները քննարկում են կոնկրետ նյութերի քիմիական կառուցվածքը, մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցությունն ու հետևանքները և այլն: Մելիքյանը չի բացառել, որ նրանց մեջ կլինեն այնպիսիք, ովքեր հետագայում կաշխատեն որպես փորձագետներ:

Կազմակերպիչների հավաստմամբ՝ հաջորդ սեմինարներում ընդգրկվելու են նաև Կենսաբանության, Փիլիսոփայության և հոգեբանության, Սոցիոլոգիայի ֆակուլտետների, ինչպես նաև Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներ: Եվ որպեսզի այն չվերածվի պարզապես դասախոսությունների շարքի, ուսանողները ևս պետք է ուսումնասիրեն կոնկրետ թեմաներ ու դրանք վերածեն քննարկման:

«Թեման մեզ էլ շատ հետաքրքրեց, բայց հասկացանք, որ միայն մեկ սեմինարը բավական չէ: Կարծում եմ՝ կարևոր չէ, թե քիմիկոսն ինչ նեղ մասնագիտացում ունի. սա այն ոլորտն է, որից պետք է տեղյակ լինեն: Դրա համար էլ ընտրել ենք այնպիսի մասնագետ, ով դրանց մասին կխոսի քիմիայի համատեքստում և կմատնանշի դրանց բացասականությունը»,- ասել է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սևակ Գրիգորյանը:

Գագիկ Մելիքյանի խոսքով՝ Հայաստանում թմրանյութերի օգտագործումն ավելի շատ տարածված է մինչև 30 տարեկան անձանց շրջանում, սակայն այլ երկրների համեմատությամբ՝ ընդհանուր վիճակը շատ ծանր չէ:

«Ես կարծում եմ՝ այդ հարցում շատ մեծ է հայկական պահպանողական ընտանիքի դերը: Հայ ընտանիքներում երեխաներին ավելի շատ են հետևում և զերծ պահում բացասական ազդեցություններից»,- նշել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Ամենադիտված