Անգլիայում առաջին անգամ կին եպիսկոպոս կձեռնադրվի
ԱշխարհՀաջորդ տարվանից Անգլիայի եկեղեցիներում եպիսկոպոս կձեռնադրվեն նաև կին հոգևորականներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, նման հայտարարություն է կատարել Սինոդի գլխավոր քարտուղար Ուիլյամ Ֆիտալը: Վերջինս նշել է, որ նման բարձր պաշտոնի համար արդեն ընտրվել են թեկնածուներ և այժմ իրենք պատրաս տ են անցնել համապատասխան հոգևորական ծեսը: Ֆիտալի ներկայացմամբ, եթե եպիսկոպոսի պաշտոնի համար լինեն երկու թեկնածուներ, որոնց արժանիքներն ու կրթական մակարդակը նույնն են, ապա նախապատվությունը կտրվի կնոջը: Նա դա անվանել է «դրական խտրականություն» կնոջ օգտին:
Անգլիայում առաջին անգամ կանայք հոգևորական են կարգվել 20 տարի առաջ: Անգլիան այս կերպ երկրորդ երկիրն է Եվրոպայում, որ կձեռնադրի կին եպիսկոպոս: Այս հարցում Անգլիային գերազանցել է Իռլանդիան, որտեղ առաջին կին եպիսկոպոսը ձեռնադրվել է 2013թ.: