Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում է
ՍպորտԳերմանիայի առաջնության 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Հանովերի»-ն: Հայտնի է Գերմանիայի փոխչեմպիոնի մեկնարկային կազմը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում է:
Դորտմունդյան ակումբի մեկնարկային կազմը. Ռոման Վայդենֆելեր, Նեւեն Սուբոտիչ, Մատս Հումելս, Լուկաշ Պիշչեկ, Էրիկ Դուրմ, Սվեն Բենդեր, Իլկայ Գյունդողան, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Ադրիան Ռամոս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:30-ին: