«Իմ նախագահը ոչ միայն անզուգական հեղափոխական է, այլև՝ անգերազանցելի ստրատեգ»
ԲլոգոսֆերաԿարեն Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2011թ նոյեմբերի 25-ի դրությամբ ում մտքով կանցներ, որ Ծառուկյանը կգա ու կկանգնի Տեր-Պետրոսյանի կողքին և կխոսա իշխանափոխության անհրաժեշտության մասին??????
Երբ նախագահն արեց իր քաղաքագիտական հայտնի վերլուծությունը շատերը, այդ թվում նաև ես թերահավատորեն մոտեցանք նախագահի այդ կանխատեսմանը, շատերը դա առիթ դարձնելով սկսեցին հարվածել նախագահին և մեր պայքարին, որոշները իրենց դավաճանությունը արդարացրեցին այդ վերլուծության հետ անհամձայնությամբ, բայց Նախագահը առանց աջ ու ձախ շեղվելու անշեղորեն գնաց դեպի իր նպատակակետը և 3 տարի անց նախագահը հերթական անգամ ապացուցեց իր վերլուծությունների ճշգրտությունը:
Օտտո ֆոն Բիսմարկն ասում էր քաղաքականությունը հնարվորի արվեստ է, բայց նախագահ Տեր-Պետրոսյանը անգամ անհնարին թվացողը դարձրեց հնարավոր:
Իմ նախագահը ոչ միայն անզգուական հեղափոխական է այլև անգերազանցելի ստրատեգ: Նախագահը իր ռազմավարությունը մշակում է անկանխատեսելի տարբերակով ու անգամ ռեժիմն իր ինֆորմացիոն և այլ ռեսուրսների շնորհիվ տիրապետելով հսկայական ինֆորմացիայի միևնույն ա այդպես էլ չի կարողանում հասկանալ Նախագահը որ կողմից կհարվածի, երբ կհարվածի, որտեղ կհարվածի, կամ ում միջոցով կհարվածի:
Միշտ երբ ռեժիմը մտածում է թե վերջ այլևս հարվածներ պետք չէ սպասել, կորցնում են զգոնությունը, միանգամից Տեր-Պետրոսյանի երկար ժամանակ առաջ արձակված փամփուշտները խփում է թիրախին, այդպես եղավ 2007-ին, այդպես եղավ 2011-ին և այդպես եղավ հիմա:
2011թ նոյեմբերին Տեր-Պետրոսյանի կողմից արձակված փամփուշտներից մեկն արդեն հարվածել է թիրախին հաջորդը դեռ սլացքի մեջ է և կհարվածի կարճ ժամանակ անց, և բոլոր հիմքերը կան պնդելու համար, որ այդ փամփուշտը կլինի այն կործանիչ փամփուշտը, որը կործանի ռեժիմը»: