ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

«Տաքացող» խորհրդարան, «ռաբիսացող» հրապարակ

Հրապարակումներ

Եթե տարիներ անց պատմաբաններից մեկը որոշի անդրադառնալ Հայաստանի անցած շաբաթվա քաղաքական անցուդարձին, հավանաբար, հենց այսպիսի վերնագիր կընտրի՝ «Տաքացող» խորհրդարան, «ռաբիսացող» հրապարակ:

Խորհրդարանի անցած քառօրյան այս գումարման ընթացքում լարվածներից մեկն էր: Ընդ որում, իշխանության և ընդդիմության պատգամավորները լարված վիճում էին ոչ թե օրենսդրական նախաձեռնությունների, երկրի զարգացման հեռանկարների շուրջ, այլ՝ ցանկացած հարց առիթ էին դարձնում միմյանց «նախշելու» համար:

Գալիք հանրահավաքի «շունչը» զգացնել էր տալիս. Եռյակի անդամ պատգամավորները փորձում էին խոհրդարանի նիստերի դահլիճում ուրբաթօրյա հանրահավաքի նախամեկնարկը տալ, մեծամասնությունը քննարկան թեմա էր դարձրել սահմանամերձ գյուղերի վիճակը:

Մեկն ասում էր՝ կոռումպացված իշխանությունն է մեղավոր, որ թե՛ Երևանում, թե՛ սահմանում անմխիթար վիճակ ունենք, մյուսն էլ հակադարձում էր՝ խոհրդարանի ամբիոնը ձեր համար հանրահավաք գովազդելու տեղ չի:

Ինձ անձամբ անհանգստացանում է խորհրդարանական մշակույթի նշաձողի անկումը, որն այլևս իջնելու տեղ չունի: Մեր ԱԺ-ն վաղուց դադարել է քաղաքական քննարկումների, մոտեցումների բախման հարթակ լինել: Այստեղ կառավարության անդամը ցուցադրում է իր ձեռքբերովի գոռոզությունը, օլիգարխը՝ բնատուր անդաստիարակությունը, ընդդիմադիրը՝ անբուժելի «աբիժնիկությունը»:

Քառօրյայում իշխանությունն ընդդիմությանը 1:0 արեց՝ պարտադրելով իր օրակարգը, Լևոն Զուրաբյանը ռևանշ խոստացավ՝ Ազատության հրապարակում:

Ազատության հրապարակում ռևանշ մենք տեսանք, բայց դրա արդյուքնում Բաղրամյան 19 և 26 հասցեների տերերից ոչ ոք չտուժեց, ավելին՝ նրանք խմբովի, հանրահավաքին զուգահեռ, իրենց գործընկերներից մեկի «մարգարտյա» հարսանիքն էին նշում, հավանաբար, կանխավ իմանալով հանրահավաքի «անշառ» օրակարգը:

Ազատության հրապարակում ռևանշիզմի թիրախ դարձան «մարգինալները»՝ Եռյակին չմիացած ընդդիմադիրները, որոնց «դատավճիռը» Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ ջանասիրությամբ էր կարդում: Տպավորություն ստեղծվեց, որ առաջին նախագահը ոչ թե ներքաղաքական օրակարգ է սպասարկում, այլ՝ հարվածում է Ռուսաստանի թիրախներին:

Այս տրամաբանությամբ հաջորդ թիրախը Րաֆֆին է, որովհետև նրա վերաբերյալ Ռուսաստանի դեսպանն արդեն հանձնարարություն է տվել:

Որպեսզի «Ժառանգության» նախագահը նեղություն չքաշի ռուսերենից թարգմանել ռուս դիվանագետի խոսքը, կարող է սպասել Տեր-Պետրոսյանի հաջորդ հանրահավաքային ելույթին, որում նրան ոսկեղնիկ հայերենով կասվի իր փայ «ցտեսությունը»:

Մինչ իշխանություն - ոչ իշխանություն իրար «միս են ուտում», մարդ կա այդ ընթացքում մարզային պաշտոնյայից վերածվում է դիվանագետի:

Մեր դիվանագիտական կորպուսը վերածվել է «չնեղացվածների ակումբի»: Երբ որևէ պաշտոնյա հեռացվում է աշխատանքից, որպես հատուցում դեսպան է նշանակվում: Արտաքին քաղաքականություն չունենալու հետևանքն էլ սա է, չնայած, Էդգար Ղազարյանը գուցե ավելի լավ դեսպան լինի, քան՝ մարզպետ:

Արսենյան եղբայրների այս կադրը իր մարզպետության համար էլ, դեսպան լինելու համար էլ՝ պարտական է «Ջերմուկի» տերերին: Մարզպետ դարձավ նրանց շնորհիվ, մարզպետությունից զրկվեց, որովհետև հասցրել էր Արսենյանների հետ վիճել: Դե նախագահն էլ որոշեց «կոմպեսացնել» Ղազարյանի վնասները. ի վերջո, նա մարզպետներից միակն էր, որ ընտրությունների ժամանակ բաց տեքստով քննադատել էր Գագիկ Ծառուկյանին:

Հաջորդ շաբաթ ցուրտ է լինելու, ու ոչ միայն Հայաստան թափանցած ցիկլոնների պատճառով: Խորհրդարանում քառօրյա չկա, իսկ մեր ընդդիմությունը կարճաժամկետ արձակուրդ է գնացել…

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված