«Անբան Հուռին» մուլտֆիլմն ավարտին հասցնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ«Անբան Հուռին» մուլտֆիլմի սկիզբը, որը YouTube-ում 700.000-ից ավելի դիտում է արձանագրել, շարունակելու և ավարտին հասցնելու նպատակով դրամահավաք է սկսվել Indiegogo միջազգային հարթակում: Այցելելով հետևյալ կայք՝ https://www.indiegogo.com/projects/anban-huri-musical-cartoon-support#home
Յուրաքանչյուրը կարող է իր օգնությունը բերել մուլտֆիլմի ստեղծմանը՝ սկսած խորհրդանշական $1-ից:
«Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տևական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտ էր»,- ասում է մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանը՝ խնդրելով բոլորին, հնարավորությունների սահմաններում, աջակցել նախագծի կայացմանը:
Ներկայացնում ենք «Անբան Հուռին» մուլտֆիլմի առաջին հատվածը: