Ադրբեջանում նավթաարդյունաբերությունը անկում է ապրում. «Ռոյթերս»
Համաշխարհային ՄամուլԱդրբեջանում 2.5 տոկոսով նավթի արդյունահանման անկում է սպասվում սկսած 2015 թվականից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռոյթերս»-ը' հղում կատարելով Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին:
Անգլիական լրատվական գործակալությունը դրա համար որպես պատճառ նշում է Ադրբեջանում նավթի արդյունահանման գլխավոր օպերատոր British Petrolium ընկերության կողմից շահագործվող Ազերի, Գյունեշլի և Չիրաղ նավթահանքերում արդեն մի քանի տարի գրանցված նավթարդյունահանման անկումը, ինչը խիստ մտահոգում է Բաքվին:
Նշվում է, որ թեև BP-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) փորձել են մեղմել պաշտոնական Բաքվի այդ անհանգստությունը, որ միջոցներ են ձեռնարկում նավթի արդյուհանման կայունացման համար, սակայն այս տարի, նախորդ տարվա համեմատ, արդեն 1.5 մլն տ. պակաս նավթ է արդյունահանվել, իսկ հաջորդ տարի ակնկալվում է այս տարվանից 1.03 մլն տոննայով ավելի պակաս ծավալ:
«Ռոյթերս»-ը հաղորդում է, որ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների կայուն անկում է կանխատեսվում նաև հաջորդ տարիներին, ինչը պայմանավորված է նավթահորերում նավթի պակասելու հետ: