Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 

Խաչատրյանական փառատոնը շարունակում է հյուրընկալել մեծահամբավ երաժիշտների

Գիտություն և Մշակույթ

Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հերթական համերգը նվիրվելու է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու 110 և անվանի նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի 115-ամյակներին։ Հոկտեմբերի 30-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան ջութակահար Նին Ֆենը (Չինաստան), դիրիժոր, կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգը (Չինաստան)։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համերգային ծրագրում՝ Պյոտր Չայկովսկի՝ Տոնական նախերգանք՝ Դանիայի ազգային հիմնի թեմաներով (հայաստանյան պրեմիերա), Պյոտր Չայկովսկի՝ Ջութակի կոնցերտ, մենակատար՝ Նին Ֆեն (ջութակ/Չինաստան), դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Ֆու-Տոնգ Վոնգ՝ Սիմֆոնիա Condor Heroes (հայաստանյան պրեմիերա), դիրիժոր՝ Ֆու-Տոնգ Վոնգ (Չինաստան)։

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծել է, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում շարունակում են հյուրընկալվել աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ։ Այն ակտիվությունն ու միջազգային արձագանքը, որ կա փառատոնի շուրջ, արդեն իսկ խոսում է նրա հաջողված լինելու մասին։

Կոմպոզիտոր, դիրիժոր Ֆու-Տոնգ Վոնգը նշել է, որ ուրախ է Երևանում հանդես գալ իր ստեղծագործությամբ։ «Շնորհակալ եմ Սերգեյ Սմբատյանին՝ այդ հնարավորության համար: Արդեն ունեցել եմ երկու փորձ նվագախմբի հետ: Իհարկե, եղել են աշխատանքային բանավեճեր, սակայն նվագախումբը հիանալի է նվագում։ Condor Heroes սիմֆոնիան գրված է նովելի հիման վրա, որը նկարագրում է և՛ պատերազմական իրավիճակներ, և՛սիրո պատմություն»,- նշեց Ֆու-Տոնգ Վոնգը։ Նա նկատեց, որ Հայաստանը գեղեցիկ և խաղաղ երկիր է։ Ֆու-Տոնգ Վոնգը ասաց նաև, որ հայկական երաժշտությանը ծանոթ է մանկուց։ Վերջինս դասավանդում է ԱՄՆ-ում և բազմաթիվ անգամներ իր աշակերտներին սովորեցրել է Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք իրեն շատ հոգեհարազատ են:

Ջութակահար Նին Ֆենը երրորդ անգամ է Հայաստանում. առաջին անգամ ելույթ է ունեցել Վ. Սպիվակովի ղեկավարած նվագախմբի, երկրորդ անգամ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Նին Ֆենը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ 2006թ. հաղթել է Պագանինիի անվան միջազգային մրցույթում։ Երաժիշտը խոստովանում է, որ եղել են նաև մրցույթներ, որտեղ պարտություն է կրել։ «Մրցույթները ոչ միայն մասնակցել-հաղթելու, այլև փորձառություն ձեռք բերելու համար են։ Ինքս շատ մեծ գիտելիքներ եմ ստացել ոչ թե այն մրցույթներից, որտեղ հաղթել եմ, այլ հենց նրանցից, որտեղ ոչ մի մրցանակ չեմ ստացել։ Մրցույթների մասնակցության առումով ինձ համար շատ կարևոր է սովորելու գործընթացը»,- ասաց ջութակահարը։

Խոսելով Արամ Խաչատրյանի մասին, Նին Ֆենը նշել է, որ նրա ստեղծագործությունները ճանաչում են ամենուր։ Արամ Խաչատրյանից բացի, նա առանձնացրեց կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի գործերը, ով Արամ Խաչատրյանի զարմիկն է։ Նին Ֆենը կարևորեց միջմշակութային հաղորդակցությունը, տարբեր երկրների երաժիշտների համագործակցությունը, որից ծնվում են նոր գաղափարներ։ Աշխարհում մեծ ճանաչում ունեցող ջութակահարը նշում է, որ աշխատել է տարբեր նվագախմբերի հետ, սակայն առանձնահատուկ ոգևորությամբ է նվագում Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ. «Հայաստանի երիտասարդական նվագախմբի երիտասարդ երաժիշտներն այնպիսի մեծ կամք ու ցանկություն ունեն ստեղծելու նորը, որ շատ հաճելի ու մոտիվացնող է նրանց հետ աշխատանքը։ Ես հպարտ եմ, որ այդ տարիքում Սերգեյ Սմբատյանը կարողացել է Հայաստանում իրականացնել նման մեծ ծավալի աշխատանք»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ
Ամենադիտված