Կստեղծվի նոր նախարարություն. ԱԻ և Տարածքային կառավարման նախարարությունները կմիավորվեն
ՔաղաքականԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվելու, ինչի համաձայն կստեղծվի նոր նախարարություն և Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները կմիավորվեն:
«Առաջարկում եմ ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նշված հարցը կառավարության նիստին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որն էլ հավանության արժանացավ գործադիրի կողմից: