ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Թագավորի բարին չի լինում

Քաղաքական

Հայաստանում չկան քաղաքական սկզբունքներ, ծրագրերի մրցակցություն, գաղափարական բանավեճ:

Կարող եմ բերել ասածս հաստատող տասնյակ, հարյուրավոր օրինակներ:

Բայց կենտրոնանք ընդամենը մեկ թեմայի վրա, որն այժմ օրակարգային է, ջրբաժան է դարձել քաղաքական ուժերի միջև:

Խոսքս վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, կամ ավելի շուտ դրա քաղաքական բաղկացուցիչին՝ կառավարման համակարգին:

Ընդամենն երկու քաղաքական ուժ գիտեմ, որ այս հարցում ունեն սկզբունքային դիրքորշումներ ու մինչև վերջ հավատարիմ են դրանց: Ի դեպ, եթե մեր քսանհինգամյա քաղաքական պայքարում գաղափարական բաղկացուցիչ երբևէ եղել է, ապա դարձյալ դա եղել է քաղաքական նոր ու ավանդական մտածողության, 19-րդ դարավերջի ազգային-ազատագրական պայքարի ծնունդ ՀՅԴ-ի ու 88-ի շարժման ծնունդ ՀՀՇ-ի միջև: Շարժման տարիներին ու պետականության արշալույսին նրանք բանավիճում էին, յուրաքանչյուրը յուրովի ներկայացնում էր երկրի զարգացման իր կոնցեպտը, տեսլականը, հեռանկարը:

1998-ի իշխանափոխությունը գաղափարական պայքարի երկու սուբյեկտներին, արժեքային համակարգի երկու կրողներին դրեց ճգնաժամի մեջ: Ութ տարվա իշխանություն ունեցած ու բյուրոկրատացած ՀՀՇ-ն չադապտացվեց ընդդիմության կարգավիճակին, ՀՅԴ վերնախավի համար էլ շատ քաղցր թվաց իշխանությունը՝ տարիների բանտային կյանքից հետո: Մի խոսքով, ամեն բան լղոզվեց, քաղաքական պայքարը կորցրեց բովանդակությունը:

Սակայն գանք կառավարման համակարգին ու փաստենք, որ միայն այս երկու ուժերն են հավատարիմ մնացել տարիների իրենց դիրքորոշմանը, տեսակետին: Ու հակառակը՝ իրենց դիրքորոշումն այս հարցում բացառապես քաղաքական կոնյուկտուրայով են պայմանավորում այսօրվա հիմնական դերակատարները՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն:

Իշխող Հանրապետականը միշտ եղել է «ուժեղ ձեռքի» իշխանության կողմնակից, որովհետև 1998-ին, 2003-ին, 2008-ին ունեցել է խարիզմատիկ առաջնորդ՝ կուսակցության ղեկավարի կամ կուսակցության կողմից սատարվողի կարգավիճակով:

Հիմա Հանրապետականը չունի այդ թեկնածուն, սահմանադրության ուժով Սերժ Սարգսյանն առաջադրվել այլևս չի կարող, մյուս գործիչները նախագահության չեն ձգում: Սրանից բխում է, որ ՀՀԿ-ն չի կարող անցնցում վերարտադրություն կազմակերպել կառավարման գործող համակարգով: Խորհրդարանական համակարգը այդ անցնցումը թույլ տալիս է, որովհետև նոր առաջնորդ փնտրելու, քաղաքական բարդ տեխնոլոգիաներ մտածելու անհրաժեշտություն չի ծնում: Ու ամանակարևորը՝ փոքրանում է հետընտրական ցնցումների հավանականությունն, որովհետև իշխանության բուրգը ձևավորվում է համապետական մեկ ընտրությամբ, որում էլ կարևորվում են ոչ այնքան առաջնորդի, որքան քաղաքական թիմի, մենենջմենթի, ադմինիստրատիվ ռեսուրսի արդյունավետ օգտագործման գործոնները:

ԲՀԿ-ն տարիներ առաջ կողմ էր խոհրդարանական համակարգին, որովհետև Գագիկ Ծառուկյանի հավակնությունների նշաձողը վարչապետի պաշտոնն էր, այսօր երկրի ամենահարուստ մարդը ձգտում է նախագահության: Այդ կոնյուկտուրան էլ փոխել է ԲՀԿ-ի դիրքորոշումը, մանավանդ, որ այս կուսակցությունն առայժմ չունի ձևավորված թիմ ու իշխանության ձևավորման հայտ կարող է ներկայացնել բացառապես իր առաջնորդի ռեսուրսով:

Մեր հասարակությունն ակնհայտորեն պատրաստ չէ խոհրդարանական կառավարմանը, որովհետև իր բարեկեցությունը կապում է ոչ թե արդյունավետ կառավարման կամ որևէ քաղաքական ծրագրի, այլ «բարի թագավորի» հետ: Մինչև մենք չհասկանանք, որ թագավորները բարի չեն լինում՝ շարունակվելու է անձերի հերոսացման ու պախարակման գործընթացը՝ ավերակների վերածվող քաղաքական համակարգի համատեքստում…

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված