Անհավանական է. անտուն թափառաշրջիկն առանց մի վայրկյան մտածելու՝ կիսվում է իր ունեցած սննդի վերջին պատառով (տեսանյութ)
ԱյլՊատկերացրեք՝ փողոցում ձեզ բոլորովին անծանոթ մեկը խնդրում է ուտելու մի բան տալ իրեն: Ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքը:
Այս մարդիկ որոշել են սոցփորձարկում անցկացնել` պարզելու՝ ինչպես կարձագանքեն մարդիկ նմանատիպ խնդրանքին:
Անցորդները տարբեր պատճառաբանություններով մերժել են նրանց: Բայց երբ նրանք մոտեցել են անտուն թափառաշրջիկին, նա, առանց երկմտելու, կիսվել է իր պիցցայով: Անհավանական է, որ այն մարդը, ով ավելի շատ օգնության կարիք ունի, առանց մի վայրկյան մտածելու՝ կիսվում է իր ունեցած սննդի վերջին պատառով:
Իսկ դուք կկիսեի՞ք ձեր ուտելիքը անծանոթ մարդու հետ: