ԻՊ-ի և «Ալ-Քաիդայի» առաջնորդները դաշինք են կնքել
Մերձավոր Արևելք«Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» առաջնորդները համագործակցության համաձայնագիր են կնքել: Այս մասին հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով սիրիական ընդդիմության աղբյուրներին:
Խմբավորման ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել Աթաբեր քաղաքում՝ Հալեպից դեպի արևմուտք:
«Ահաբեկչական խմբավորումների առաջնորդները հանդիպման ընթացքում պայմանավորվել են վերջ տալ փոխադարձ հակասություններին և սկսել համատեղ գործողություններ ընդհանուր թշնամիների դեմ»,- ասել է աղբյուրը:
Նշվել է, որ խմբավորումները պայմանավորվել են նաև համատեղ գործել ընդդեմ քուրդ ապստամբների Սիրիայի հյուսիսում: