ՄԱԿ-ում կրկին հայտարարություն է արվել կործանված հայկական ուղղաթիռի վերաբերյալ
Արտաքին ՔաղաքականՄԱԿ-ը հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա լարվածության կապակցությամբ' կոչ անելով կողմերին զերծ մնալ իրադրությունը լարող գործողություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը' անդրադառանալով լրագրողի այս նկատառմանը, որ ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահում խոցված ուղղաթիռը և թույլ չի տալիս, որ հայկական փրկարար առաքելությունը որևէ օգնություն տրամադրել օդաչուներին:
Հատկանշական է, որ Հաքն այս անգամ ևս փորձել է հավասարեցնող նշան դնել կատարվածի մեջ՝ հստակ տարանջատում չտալով ագրեսորի և զոհի միջև: Ի պատասխան դրա՝ լրագրողը հիշեցրել է, որ հենց ադրբեջանական կողմն էր, որ կացնահարել էր քնած հայ սպային, առևանգել էր սահմանապահ գյուղի բնակչին և տանջամահ արել նրան: Նա պահանջել է ագրեսորին անվանել ագրեսոր և լիակատար պատասխանատվության հրավիրել Ադրբեջանին: Լրագրողն ահազանգել էր, որ նման գործողությունների շարունակման դեպքում պատերազմը միայն երկարաձգվում է:
Ի պատասխան լրագրողի' ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակը կրկին շրջանցող հայտարարություն է արել: «Սա կոչ է բոլոր կողմերին, և մենք մեծ ցանկություն ունենք, որ բոլոր կողմերը հարգեն հրադադարի ռեժիմի համաձայնագիրը. ահա թե ինչի վրա ենք մենք այս պահին կենտրոնացած»,- ասել է Ֆարհան Հաքը: