Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ
Գիտություն և ՄշակույթՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ. «Ձեր հարուստ և ինքնատիպ ստեղծագործական ժառանգությունը վաղուց արդեն հայ երաժշտարվեստի գանձարանի մասն է կազմում: Ձեր երաժշտությունը, մասնավորապես՝ երգերը, լայն և արժանի ժողովրդականություն են բերել Ձեզ: Դուք այն երջանիկներից եք, ում երգերը մեր ժողովրդի մի քանի սերունդների շուրթերին են: Բարձր ենք գնահատում նաև Ձեր մանկավարժական և հասարակական գործունեությունը: Շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,- ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: