Լուսակունք գյուղում վթարի հետևանքով 21-ամյա երիտասարդ է մահացել
Արտակարգ ՊատահարԳեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի գյուղամիջյան ճանապարհին նոյեմբերի 15-ին' ժամը 19.30-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ 2107»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ 2107»-ի վարորդը՝ 1991թ. ծնված Հարություն Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: