Դիարբեքիրում կտուգանեն ցույցերին մասնակցող անչափահասների ընտանիքներին
ԹուրքիաԴիարբեքիրի նահանգապետարանը անվտանգության վարչության հետ համատեղ որոշում է կայացրել նահանգում բողոքի ցույցերին և անկարգություններին մասնակցող երեխաների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, նոր որոշման համաձայն' Դիարբեքիր նահանգի տարածքում ցույցերի և անկարգությունների մասնակցած 18-ից ցածր տարիքի բոլոր երեխաների ընտանիքները տուգանվելու են 189 թուրքական լիրա (շուրջ 84 ԱՄՆ դոլար) գումարի չափով:
Պատժելի համարվող և տուգանքի արժանի արարքներ են համարվելու անչափահասների կողմից մոլոտովյան կոկտեյլներ նետելը, անվադողեր այրելը, օդային պայթուցիկներ նետելը, ճանապարհներ փակելը, բողոքի ցույցերին մասնակցելը: