Գագիկ Գալստյանը կհաստատվի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում
ՀասարակությունՀայաստանի կառավարությունը «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում կհաստատի Գագիկ Գալստյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում:
Որոշմամբ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին կհանձնարարվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Գագիկ Գալստյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով:
Համալսարանում ռեկտորի ընտրությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին և այդ պաշտոնում ընտրվել էր տվյալ ժամանակահատվածում ռեկտորի պաշտոնակատար Գագիկ Գալստյանը: