Էլիզաբեթ II թագուհին կհրաժարվի գահից մինչ Նոր տարի. ԶԼՄ-ներ
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը մինչ Նոր տարի պատրաստվում է փոխանցել գահն իր թոռանը՝ Ուիլյամին, և նրա կնոջը՝ Քեյթին, քանի որ նրանք սիրված են ժողովրդի կողմից: Այս մասին գրել է Комсомольская правда-ն`հղում անելով ավստրալացի լրագրողներին:
Ավելին, լրագրողները պնդում են, որ այդ որոշումն արդեն անգամ հավանության են արժանացրել բարձրաստիճան թագավորական խորհրդականները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Woman’s Day Magazine-ի կարծիքով՝ նման որոշում կայացնել 88-ամյա Էլիզաբեթին դրդել է վերջերս նրա կյանքի դեմ պատրաստվող մահափորձը: Սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը դեռ չեն հաստատել:
Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցներում լուրեր են տարածվել այն մասին, որ որ բրիտանական հատուկ ծառայությունները բացահայտել են հանցավոր դավադրություն, որը կարող էր հանգեցնել դարի սպանությանը: Հանցագործների թիրախն էր դառնալու Էլիզաբեթ թագուհին:
Այդ առնչությամբ մահափորձ պատրաստելու կասկածանքով Սքոթլենդ-Յարդն արդեն չորս երիտասարդի է ձերբակալել: