Հայաստանի և Չեխիայի արդարադատության նախարարությունները քննարկում են Անդրանիկ Սողոյանի գործի հետագա ընթացքը
ԻրավունքՀՀ գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 30-ին Երևանում ձերբալակված Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարության կողմից Սողոյանի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Այժմ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև ընթանում են քննարկումներ Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ գործի հետագա ընթացքը որոշելու համար: