Այսօր Երեխաների համաշխարհային օրն է
ՀասարակությունՆոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը: Universal Children’s Day-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանել է 1954 թվականին՝ որպես երեխաների համաշխարհային եղբայրության և փոխըմբռնման օր և նվիրված է ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությանը: 1959 թվականի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 1989 թվականին՝ Երեխայի իր ավունքների կոնվենցիան: Երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով ի շահ նրանց կյանքի և զարգացման ստեղծվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Այն աշխատում է աշխարհի 191 երկրներում՝ համագործակցելով կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և երիտասարդության հետ:
2013 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի խմբի և ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի վարչության Ազգաբնակչության բաժնի հրապարակած զեկույցի տվյալների համաձայն՝ վերջին տարիներին մանկական մահացությունը կիսով չափ նվազել է 1990 թվականի համեմատությամբ, երբ մինչև հինգ տարեկան մահացած երեխաների թիվը գերազանցում էր 12 միլիոնը: ՄԱԿ-ի տվյալներով՝ բացարձակ թվերով դա նշանակում է, որ ամեն տարի կրտսեր տարիքի երեխաների մահացությունը պակասել է 17 հազարով, ըստ որում հինգ դեպքից չորսը բաժին է ընկնում Աֆրիկային և Հարավային Ասիային, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: