ԱՄՆ-ն խախտել է ահաբեկիչների հետ գործարք չկնքելու սկզբունքը` փրկագին վճարելով պատանդի համար. ԶԼՄ-ներ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն փրկագին է վճարել ամերիկացի զինվոր Բոուի Բերդգալի համար, ով Աֆղանստանում գերությունից ազատ է արձակվել մայիսին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Washington Times-ը:
Դա Պենտագոնին սկանդալով է սպառնում, քանի որ ԱՄՆ քաղաքականությունը սկզբունքորեն հրաժարվում է պատանդների կամ գերիների համար փրկագին վճարելուց և ահաբեկչական խմբավորումների հետ այլ գործարքներից:
Որպես ապացույց՝ պարբերականը մեջբերում է կոնգրեսական Դունկան Հանթերի` ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելին ուղղված նամակից հատվածներ:
Նամակում Հանթերն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ հատուկ ջոկատայինների հրամանատարությունը գաղտնի կերպով գումարներ է հատկացրել Բերգդալի ենթադրյալ առևանգիչներին փոխանցելու համար՝ նրա ազատման դիմաց: