Կանադայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել սառած լճի վրա, փրկվել է յոթ մարդ
ԱշխարհԿանադայում յոթ մարդ է փրկվել այն բանից հետո, երբ Cessna 208 Caravan միաշարժիչ թեթև ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Գրեյթ Սլեյվ սառած լճի վրա՝ երկրի Հյուսիսարևմտյան տարածքներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CBC հեռուստաալիքին:
Տեղական Air Tindi ավիափոխադրիչի ինքնաթիռը կատարում էր Ելոունայֆ-Ֆորտ Սիմփսոն չվերթը, երբ խափանվել է միակ շարժիչը: Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից գրեթե անմիջապես հետո: «Օդաչուին հաջողվել է մեքենան սառցի վրա նստեցնել Ելոունայֆից 40 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռի որոնման համար գործի է դրվել փրկարար օդուժը»,- հայտնել է Կանադայի ռազմաօդային ուժերի կապիտան Ժան Օուդը: Վթարային օդանավում գտնվող բոլոր մարդիկ ուղղաթիռով տեղափոխվել են Ելոունայֆ:
Cessna 208 Caravan-ը շահագործվում է 1984 թվականից՝ կարճ ավիաերթուղիներում: Կարող է փոխադրել մինչև 14 մարդ՝ ներառյալ օդաչուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: