Ուկրաինայի բոլոր հինգ կուսակցությունները նախաստորագրել են կոալիցիոն համաձայնագիր
ԱշխարհՈւկրաինայի Գերագույն ռադայի բոլոր հինգ խորհրդարանական կուսակցությունների լիազորված ներկայացուցիչները նախաստորագրել են կոալիցիոն համաձայնագիրը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Մենք նախաստորագրել ենք կոալիցիոն համաձայնագիրը: Այստեղ կան հինգ քաղաքական ուժերի, կոալիցիոն համաձայնագրի տեքստի վրա աշխատած ներկայացուցիչների ստորագրություններ»,- ասել է «Սամոպոմոշչի» պատգամավոր Օքսանա Սիրոեդը:
Փաստաթղթի վերջնական տեքստի պաշտոնական ներկայացումը կկայանա Կիևում՝ նոյեմբերի 21-ին: