Պուտինն ամեն կերպ կփորձի «քայքայել» Եվրոպան. Մադլեն Օլբրայթ
ԱշխարհՈւկրաինայի ճգնաժամի հարցում Եվրամիությունն «անդեմ և անարդյունավետ» է: Այս մասին գրել է Газета.Ru-ն`վկայակոչելով ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթին:
Ելույթ ունենալով Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամում՝ Օլբրայթն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «լավ տակտիկա ունի, բայց վատ ռազմավար է»:
«Իր գործողություններով նա միավորեց Եվրոպան՝ այն պառակտելու փոխարեն»,- ասել է Օլբրայթը:
Ռուսաստանի նախագահի հետագա մարտավարական քայլերի մասին խոսելով՝ Օլբրայթը հայտարարել է. «Նա, իհարկե, մեծ բանակով Եվրոպա չի մտնի, սակայն նա տարբեր ճանապարհներով կփորձի քայքայել, որպեսզի իրավիճակը քաոսի վերածի և ապակողմնորոշի այն»:
Վերադառնալով Եվրոպայի՝ Ռուսաստանի ղեկավարության հանդեպ գործողությունների թեմային՝ Մադլեն Օլբրայթը, իր հերթին, ընդգծել է, որ ակնկալիքները, թե ԵՄ-ն լուծման մաս կդառնա, չեն արդարացվել:
Այդպիսով՝ նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի ջանքերն այս ոլորտում չափազանց հաջողված չէին:
«Նախորդ վարչակազմի գործողությունները հանգեցրին նրան, որ ժողովրդավարությունը վատ համբավ ձեռք բերեց, հատկապես Իրաքում տեղի ունեցածի պատճառով»,- ասել է Օլբրայթը: