Վրաստանի նախագահը տոնի առթիվ ներում է շնորհել 121 դատապարտյալի
ՎրաստանՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Սբ Գեորգիի օրվա՝ «Գիորգոբայի» առթիվ ներում է շնորհել 121 դատապարտյալի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին հայտնել է կալանավորների համաներման հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:
Նախագահի որոշման համաձայն՝ պատիժների կատարման հիմնարկությունը մինչև տարեվերջ կլքի 93 կալանավոր, 28 դատապարտյալի պատիժը մեղմացվել է: Կորիձեի խոսքով՝ համաներումը վերաբերել է ծանր հանցագործություն կատարած միայն մեկ դատապարտյալի, որի պատժաժամկետը կիսով չափ կրճատվել է:
«Ինչ վերաբերում է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար դատապարտված անձանց, նրանց վրա համաներումը, իհարկե, կտարածվի»,- ասել է Կորիձեն:
Ներում շնորհվածների թվում կա երեք կին և երկու անչափահաս:
«Ընդամենը հանձնաժողովը, որն աշխատել է նոյեմբերի 14-ին և 15-ին, քննել է 752 դատապարտվածի գործ: Դրանցից 350-ը քննարկվել են ըստ էության, իսկ մնացածը չեն բավարարել չափանիշները»,- նշել է Կորիձեն, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»: