Վահե Հակոբյանի հրաժարականի մասին լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվում
ՀայաստանՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանի մամուլի քարտուղար Աննա Մուրադյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց վերջինիս հրաժարականի մասին լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Մուրադյանը նշեց, որ ինքն էլ թերթերից է իմացել այդ մասին, սակայն պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտարարվել: «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել: Ես էլ տեղյակ չեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը: Նա ընդգծեց, որ նորությունների դեպքում հաղորդագրություն կտարածեն և կտեղեկացնեն այդ մասին:
Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը հրախարական է տվել: Վահե Հակոբյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2014թ. հուլիսի 11-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը: